03 09 2022

Նիկոլը չի պատրաստվում միայնակ կրել դավաճանի տիտղոսը. Արտակ Զաքարյան

Նիկոլը չի պատրաստվում միայնակ կրել դավաճանի տիտղոսը. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլը հետաքրքիր տղա է: Հայաստանի ու Արցախի դեմ գործում է տիպիկ թուրքական ոճով: «Կադրերին» մինչև վերջ օգտագործում է իր ապազգային դավադիր ծրագրերում, հետո պատժում է նրանց հենց դավաճանության համար:

Թուրքերը, պատմության ընթացքում միշտ հարգանքով են վերաբերվել մեր ժողովրդի կռվող-պայքարող տեսակի նկատմամբ: Եվ միշտ պատժել են բոլոր այն հայերին, ովքեր անցել են իրենց կողմը և դավաճանել են սեփական ժողովրդի շահերը:

Նիկոլը գործում է նույն կերպ: Եկել է ժամանակը հերթով պատժելու բոլոր նրանց, ովքեր օգնել են իրեն ձախողել պատերազմը, հանձնել հողերը, բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերել ի շահ Ադրբեջանի, մնալ իշխանության, քայքայել հայկական պետականությունը և զրոյացնել վերականգնման բոլոր ռեսուրսները:

Պատժելուց բացի, ստեղծված իրավիճակի համար, նա հիմնական մեղավոր է ճանաչելու իր դավադիր ծրագրերին աջակցող ուժերին ու անձանց:

Այդ ամենից խուսափելու և երկիրը վերջնական կործանումից հետ պահելու միակ եղանակը Նիկոլի դեմ աննահանջ պայքարն ու նրան իշխանությունից հեռացնելն է: Սա առաջին հերթին վերաբերում է  ուժային կառույցների բարձրաստիճան անձանց, կառավարության անդամներին և  պատգամավորներին: Ինչպես ռուսներն են ասում` մի´ դարձեք расходный материал-են: Միևնույն է` կամ հաջորդ իշխանության պարագայում եք, դուք կրելու եք ձեր բաժին պատասխանատվությունը կամ հենց Նիկոլի ձեռքով եք մտնելու պատասխանատվության տակ: Պատահական չէ , որ դատախազը դավաճանության համար մահապատիժ է պահանջել:

Նիկոլի սև գործերին ծառայող բարձրաստիճանները պետք է գիտակցեն, որ «խեղդվողների փրկության գործը հենց խողդվողների գործն է»: Իրենց ոչ ոք և ոչինչ չի փրկելու: Հատկապես, որ պետության կործանմանը և 5000-ից ավելի զոհերի, 10.000-ից ավելի վիրավորների, 9500ք.կմ հայրենի տարածքի հանձնման և Նիկոլի այլ հսնցանքների մասնակիցն ու վկան են եղել:

Պատերազմից հետո, մի առիթով հրապարակային զգուշացրել էի ԶՈւ ղեկավարությանը`«պարոնայք գեներալներ և սպաներ, պատրաստվեք դատվելու»: Հիմա զգուշացնում եմ նաև Նիկոլի քաղաքական աջակիցներին. գալիս է ծանր պատասխանատվությունների ժամանակը: Նիկոլը չի պատրաստվում միայնակ կրել դավաճանի տիտղոսը: Այնպես, որ բոլորիդ անխտիր բաժին է հասնելու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ