02 09 2022

Արցախն այսօր կանգնած է աղետի առջև՝ հայաթափման ու էթնիկ զտման առաջ․ Իշխան Սաղաթելյան



31 տարի առաջ այս օրը Ստեփանակերում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային պատգամավորների և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նիստը, որտեղ Արցախը հռչակվեց անկախ։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա ասաց՝ Արցախի անկախության, ազատագրման, ազատ, անկախ ապրելու համար հայ ժողովուրդը  շատ է պայքարել։

«Արցախի անկախությունը հայ ժողովուրդը ձեռք է բերել իր զավակների արյան գնով։ Արցախը հայ ժողովրդի արժանապատվությունն է։ Արցախը մեր անցյալն է,  մեր ներկան ու ապագան։ Արցախը մեր հողն ու ջուրն է, մեր ժառանգությունը։ Բոլոր նրանք, ովքեր ասում են, եկեք հայրենիքի մի մասը զիջենք, որ մյուս մասը պահենք, գլուխները պատին են տալիս։ Մենք զիջելով՝ կորցնելու ենք նաև Հայաստանի Հանրապետությունն ու պետականությունը։ Եվ հենց այս պատասխանատու օրը ես ասում եմ՝ Հայաստանը Արցախ է, և վերջ»,- հայտարարեց Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ