Չգիտեմ՝ ինչու է հիմա տպավորություն ստեղծվում, երբ դեռևս բավականին երկար ժամանակ առաջ կոնկրետ պատասխանատու անձը հայտարարություն արեց, որ ինքը համար մեկ պատասխանատուն է, բայց համար մեկ մեղավորը չէ։ Ազատության հրապարակում հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին՝ Միքայել Արզումանյանին ու Ջալալ Հարությունյանին աղմկահարույց մեղադրանքներ առաջադրելը տպավորություն չի՞ ստեղծում, որ Հայաստանի գործող իշխանությունը պարտության պատասխանատվությունը հրամանատարների վրա է բարդում։
«Դա արդեն բոլորին էլ հետևություն անելու առիթ կարող էր տալ, որ հետևանքները կամ շարունակությունը լինելու է այնպիսին, որ կբերի այդ համար մեկ պատասխանատուից պատասխանատվությունը հանելուն ու հերթականությամբ մեղավորներ նշանակելուն»:
Ինչ վերաբերում է հարցին՝ սպասելի էր, որ պատերազմից երկու տարի անց մեղադրանքներ կառաջադրվի պաշտպանության բանակի նախկին հրամանատարներին, Տիրան Խաչատրյանը նշեց. «Այդ գործողություններով զբաղվում են քննչական մարմինները, երևի տարբեր աշխատանքներ կան, որոնց ընթացքում ինչ-որ բաներ փորձում են ճշտել կամ պարզել»:
Մանրամասները՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը