01 09 2022

Հայկական պետությունը երբեք այսքան հակահայկական չի եղել, որքան այսօր․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հայկական պետությունը երբեք այսքան հակահայկական չի եղել, որքան այսօր․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.

ՀՀ Կառավարությունը զանազանում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից։ Հայտարարություններն այնպես են ձևակերպված կարծես խոսքը երկու տարբեր՝ միմյանց հետ կապ չունեցող գործընթացների մասին է։ Տեսեք նախօրեին Բրյուսելում կայացած Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունը և կհամոզվեք դրանում։

Կարծում եմ՝ ավելորդ է հիշեցնել, որ այս մոտեցումը Բաքվում է ձևավորվել։ Դա Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումն է, որն արդեն ընդունվել է պաշտոնական Երևանի կողմից։ Եվ դա ոչ այլ ինչ է, քան Արցախի ու հայ ժողովրդի շահի ստորադասում թշնամու երկրի մշակած օրակարգին։

Հայկական պետությունը երբեք այսքան հակահայկական չի եղել, որքան այսօր։ Եվ այդ պետությունը խաղաղության պայմանագրի առարկայական բանակցություններ է սկսում Ադրբեջանի հետ (Բաքվի հաջորդ պահանջը)։ Թե ինչ է ստացվելու դրա վերջնարդյունքում, վստահ եմ, նույնպես պարզ է՝ խաղաղության փոխարեն մեր ժողովուրդը ստանալու է նոր հարվածներ և նոր կորուստներ։ Ահա թե որտեղ է գնում այս գնացքը…։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ