politik.am-ը գրում է.
«Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է։ Մենք զանգահարեցինք երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանին՝ ճշտելու, արդյո՞ք այս տարի ևս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է նախագահ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ։
Մեզ հետ զրույցում Միկոյանն ասաց․ «Այո, այս տարի ևս նախագահ Քոչարյանը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական հեռագիր է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից»։
Մեր հարցին, թե որտե՞ղ և ինչպե՞ս է նախագահ Քոչարյանը անցկացնելու ծննդյան օրը, Միկոյանը պատասխանեց․ «Նախագահը Հայաստանում է և, ինչպես միշտ, այս օրը անց է կացնում իր ընտանիքի հետ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը