24 08 2022

Էկոնոմիկայի նախարարը «Սուրմալուից» տուժած բիզնեսներին օգնելու փոխարեն խորհուրդներ տվեց



«Արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է փոխհատուցում տալ «Սուրմալուի» պայթյունից տուժած տնտեսվարողներին և քաղաքացիներին»,- լրագրողները հարցրեցին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։

Նա ասաց․ «Բիզնես տեսանկյունից պետք է ասեմ, որ եթե այդ միջավայրում աշխատող գործարարներն ապահովագրած լիեին իրենց գույքը, այդ ծառայությունը հասանելի է, բնականաբար՝ կհատուցվեր։ Եթե ինչ-որ մեկը արել է, մարդկանց մի մասն էլ չի արել, կառավարությունը չի կարող իր վրա ֆունկցիա վերրցնել ու անի այդ ծախսը։ Եթե գործարարը չի ապահովագրել, կառավարությունն անելիք չրունի։ Հայաստանի բիզնեսները և ընկերությունները պետ է սովորեն աշխատել բարձր ստանդարտնռրով և այնտեղ, որտեղ պետք է ապահովագրեն իրենց շրջանառու միջոցները պետք է ապահովագրեն, չակնկալեն, որ իրենց բացթողումը կառավարությունը կլրացնի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ