Նախօրեին Արցախում տեղի է ունեցել ռուսամետ խոշոր ակցիա:
Ստեփանակերտի փողոցներում ծածանվել է 100 մետրանոց ռուսական եռագույնը՝ ՌԴ դրոշի օրվա առթիվ: Նշենք, որ Արցախում առաջին անգամ նման մասշտաբի ռուսամետ ակցիա է անցկացվել:
Այսպես՝ ակցիային մասնակցել է շուրջ 200 մարդ, կազմակերպիչներն են Ստեփանակերտի բնակիչները։
Ներկայացնում ենք տեսանյութ և լուսանկարներ, որոնք քիչ առաջ ստացել ենք Ստեփանակերտից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը