Հասել ենք այնտեղ, որ կառավարության նիստի ժամանակ երկրի վարչապետը խոսում է իր տված հանձնարարականից, բայց նույնիսկ չի էլ հիշում, թե ինչ է հանձնարարել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը:
«Սրանք եկել են ու ոչնչացրել մեր պետականության բոլոր հիմքերը, եթե վերահսկողական ծառայության ղեկավարը միայն հիմա է ստանում հանձնարարական, որ ստուգի երկու տարի առաջվա վարչապետի հանձնարարակնի կատարողականը, սա նշանակում է, որ որևէ կառույց իր տեղում չէ»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը