06 08 2022

Բերձորը, Աղավնոն և Սուսը թշնամուն նվիրելով՝ ևս մեկ քայլով մոտեցնում ենք նրան մեր բոլորի տներին. Վարդան Ոսկանյան

Բերձորը, Աղավնոն և Սուսը թշնամուն նվիրելով՝ ևս մեկ քայլով մոտեցնում ենք նրան մեր բոլորի տներին. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. 

«Եթե ոմանց թվում է, թե Բերձորը, Աղավնոն և Սուսն ինչ-որ հեռու և անհասկանալի վայրում են, ապա դրանք մեր սրբազան Հայրենիքի պաշտպանական վահանի մի կարևոր մասն են, որը թշնամուն նվիրելով  ևս մեկ քայլով մոտեցնում ենք նրան մեր բոլորի տներին։

Բայց այս ամենից զատ, ամեծանր բաներից մեկը ամոթն է՝ անսահման, անտանելի ու հոգեմաշ ամոթը, ամոթն այն բանի համար, որ ինչ-որ բարբարոսներ և նրանց կամակատար խմբակ անում են այնպես, որ մեր սերունդները թքեն մեր գերեզմանների վրա, քանի որ անարժան ենք եղել այս դրախտային լեռնաշխարհի տերը լինելու բարձրագույն կոչմանը՝ այն մաս առ մաս զիջելով բարբարոսական հորդաներին։

#չՀայաստանը»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ