05 08 2022

Դավաճանի բարոյակա՞նը որն է. Արտակ Զաքարյան

Դավաճանի բարոյակա՞նը որն է. Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.

Դավաճանի բարոյակա՞նը որն է:

Վերջին տարիներին, Հայաստանն ավիրող, հայ ժողովրդին դավաճանող, թալանող, պախարակող ու ստորացնող քայլերն իրականացվել են ՀՀ կառավարության շենքում: Նման մի քայլ էլ տեղի ունեցավ երեկ` կառավարության նիստում:

Երկրի բոլոր շփման կետերում ճանապարհները բացում են թշնամու առաջ` հրավիրելով այն օգտագործել բացառապես թշնամու շահերի համար` ընդդեմ մեր ժողովրդի:

Միայն դավաճան ու տգետ լինելը բավարար չէ, որպեսզի մեր զունծառայողներին հենց նոր սպանած ու Արցախի կյանքի ճանապարհը փակող մարդասպանին հրավիրես քո տուն` իրեն հարմար եղանակով: Սա անելու համար նաև պետք է անբարոյական լինես:

Սպանված զինծառայողներիդ դեռ պատվով չես հուղարկավորել, վիրավորներիդ կյանքի համար բժիշկներն են պայքարում, իսկ դու տուն գալու «հրավիրատոմս» ես ուղարկում մարդասպաններին:

Նսեմացած կապիտուլյացիայից բացի, Նիկոլը երկիրը նմանեցրել է աշխարհագրական այն «պոռնիկին», որը պատրաստ է բավարարել հարբած հարևանների բոլոր ցանկությունները, միայն թե իրեն չծեծեն: Ու այդքանից հետո` միևնույն է` ծեծում են:

Ամեն ինչ սկսել է, 2018թ-ին, երբ հայերի ամենասիրելի դավաճան Նիկոլն ասում էր. «պետք է այնպիսի լուծում գտնենք, որը բավարարի նաև ադրբեջանի ժողովրդին»: Գտանք, իհարկը: Թավշյա խուլիգանությունից հետո` միայն այդ խոստումն է իրականացրել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ