ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ զսպվածություն ցուցաբերել եւ պահպանել հրադադարի ռեժիմը՝ Լաչինի միջանցքի շրջանում իրավիճակի սրման հետ կապված: Այդ մասին ասված Է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:
ՌԴ ԱԳՆ- ում ելնում են նրանից, որ առկա հակասությունների կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով՝ հաշվի առնելով կողմերի դիրքորոշումները և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան:
«Ռուս խաղաղապահները բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրում են «ցամաքում» իրադրության կայունացման համար: Երկու կողմերի հետ ակտիվ աշխատանք է տարվում բոլոր դիվանագիտական ուղիներով եւ բոլոր մակարդակներում: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սերտ կապի մեջ է ադրբեջանցի եւ հայ գործընկերների հետ», - ընդգծել են նախարարությունում:
Ռուսաստանի ԱԳՆ-ում նաեւ ցավակցություն են հայտնել Լաչինի միջանցքի եւ շփման գծի այլ հատվածներում լարվածության սրման հետեւանքով զոհվածների հարազատներին ու մերձավորներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը