02 08 2022

Մոսկվան պատրաստ է օգնել Երևանին ու Բաքվին  դելիմիտացիայի գործընթացում. Զախարովա

Մոսկվան պատրաստ է օգնել Երևանին ու Բաքվին  դելիմիտացիայի գործընթացում. Զախարովա

Մոսկվան պատրաստ է հյուրընկալել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցով հանձնաժողովի հանդիպումը:

Դրա անցկացման ժամկետները, սակայն, պետք է որոշեն Երեւանն ու Բաքուն:   Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանը ակտիվ ներդրում է ունենում կողմերի միջեւ խաղաղ պայմանագրի նախապատրաստման գործում, պատրաստ է օգնել նաև դելիմիտացիայի գործընթացում։  Դա կօգնի ամրապնդել անվտանգությունը երկու երկրների սահմանին և տարածաշրջանում», - ասել է Զախարովան: 

Ավելի վաղ Հայաստանի փոխվարչապետի գրասենյակը հայտնել էր, որ սահմանազատման հարցերով  հանձնաժողովի հանդիպումը տեղի կունենա օգոստոսին՝ Մոսկվայում:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ