«Դիմադրություն» շարժման հանրահավաքը մեկնարկեց ամիսներ շարունակ անազատության մեջ մնացած Նարեկ Մանթաշյանը: Նա իր խոսքը սկսեց ազատություն մաղթելով կալանավորված մյուս գործիչներին:
«Այս պայքարը քաղաքական չէ, սա ինչ-որ մեկի համար չէ, սա պայքար է հանուն հայրենիքի, իսկ հաղթանակը շատ մոտ է: Այս պայքարի մասին բամբասողները վաղը չեն կարողանալու իրենց երեխաների աչքերի մեջ նայել, մեր ուղին ազնիվ է»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը