Հայաստանի բոլոր ներքաղաքական հարցերը պետք է լուծվեն իրավական եւ սահմանադրական դաշտում:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը, փոխանցում է Sputnik Армения-ն:
Նա այդպես է մեկնաբանել հասարակական գործիչների, այդ թվում ՝ Արմեն Գրիգորյանի և Միքայել Բադալյանի նկատմամբ դատական գործընթացները:
Նեչաեւն ընդգծել է, որ Բադալյանի ճակատագրին Մոսկվայում կհետեւեն: Նրանք նաեւ շփումներ կունենան բարեկամ քաղաքական ուժերի հետ:
«Մեծ նշանակություն ենք տալիս դաշնակցային հարաբերությունների խորացմանը։ Եվ պատրաստ ենք Երևանի խնդրանքով աջակցել, մասնավորապես, պետական կառավարման համակարգի բարեփոխմանը», - ընդգծել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը