Վերջին շրջանում բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում, և հանդիպումները բավականին հաճախ են ու տարբեր ձևաչափերով: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:
«Այո՛, որքանով տեղյակ եմ՝ կան բանակցություններ, որ որոշ ժամանակ անց պետք է հանդիպում տեղի ունենա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև, բայց ժամկետների առումով հստակ չեմ կարող ասել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը