Մյունխենում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ տեղի է ունենում հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ հանդիպումը կազմակերպվել է գերմանական կողմի նախաձեռնությամբ, սակայն Գերմանիան հանդես է գալիս ոչ թե որպես միջնորդ, այլ միայն որպես հանդիպման կազմակերպիչ միջազգային կարևոր իրադարձության՝ Մյունխենի համաժողովի շրջանակներում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը