ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:
«Դա կարեւոր քայլ է դեպի համապարփակ կարգավորում։ Եվրամիությունը լիովին ներգրավված է խաղաղ, անվտանգ եւ բարգավաճ Հարավային Կովկասի աջակցության գործում: Հաշտեցումը հնարավոր է միայն ուղիղ երկխոսության միջոցով», - գրել է Բորելը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը