Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.
Համաշխարհային երկու խոշոր բևեռների հետախուզական ծառայությունները՝ ամենաբարձր մակարդակով խոշորացույցի տակ են առել Հայաստանը։ Սա ինձ համար որևէ լավ բան չի նշանակում։
Անցյալ շաբաթ չհայտարարված այցով Հայաստան էր ժամանել ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բարնսը։
Այսօր Երևան է գալիս Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
Ի՞նչ է քննարկել ամերիկյան հատուկ ծառայությունների ղեկավարը Երևանում և ի՞նչ է քննարկելու ռուսական հատուկ ծառայությունների ղեկավարը։
Մոտավորապես հասկանում եմ, որ Երևանի միջոցով ՌԴ-ի և ԱՄՆ-ի իշխանությունները միմյանց ուղերձներ են հղում, կամ որ ավելի վատ է, իրավիճակն այնքան պայթյունավտանգ է մեր տարածաշրջանում, որ երկու գերտերությունների հատուկ ծառայությունների ղեկավարների մակարդակով փորձում են վերահսկողության տակ պահել։
Ի դեպ, վերահսկողության տակ պահելը պարտադիր չէ, որ լինի խաղաղ ճանապարհով։ Պատերազմը և այլ գործողությունները ևս կարող են վերահսկելի լինել, ինչպես եղավ 2020-ի պայմանավորված պատերազմը։
Ամեն դեպքում Հայաստանը պարտավոր է հնարավորինս արագ ամրացնել իր արևելյան առաջնագիծը հատկապես Քարվաճառի, Քաշաթաղի (Լաչին), Կովսականի (Զանգելան) ու Որոտանի (Ղուբաթլու) ուղղությամբ։ Չմոռանանք նաև Նախիջևանի վտանգը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը