7 or.am-ը գրում է.
«Առիթ ունեցել եմ գրելու, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ստեղծված «Ելք» դաշինքի հիմքում թուրքական հետք է երևում:
Դաշինքի անդամ կուսակցության ղեկավարներից ամեն մեկը քարոզում ու աշխատում է թուրք-ադրբեջանական օրակարգի օգտին։ Գլխավոր դերակատարը Նիկոլ Փաշինյանն է։ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը, որոնք «Ելք»–ի մյուս մասնիկներն էին, Նիկոլի արածների դամքյաշությամբ են զբաղված։ «Լուսահոգի» Էդմոնը դա անում է հատուկ հանձնարարություններով դեսպանի, իսկ Արամը՝ անպաշտոն հաճախորդի կարգավիճակում։ Վերջինս այնպիսի թուրքամետ դիրքորոշում է ցուցաբերում, որ տպավորություն է ստեղծվում, թե Շուշիում Վազգեն Սարգսյանի արձանի վրա միզողը ոչ թե ազերին է, այլ ադրբեջանական զինվորական համազգեստ հագած Արամ Սարգսյանը։
Արամ Սարգսյանը ոչ միայն զրո է որպես քաղաքական գործիչ, այլ նաև որպես մարդ, քանզի Վազգեն Սարգսյանի եղբայր լինելը մասնագիտություն սարքածը ու նրա մահը կոմերցիայի առարկա դարձրածը չի կարող բարոյական դաշտում լինել։
Արամն այնքան է ուրախացած թուրք–ադրբեջանական օրակարգով շարժվող Նիկոլ Փաշինյանի քաղաքականությամբ, որ քիչ է մնում ուղիղ տեքստով հայտարարի, որ 44–օրյա պատերազմում հայկական կողմի պարտությունը բարեբախտություն է, քանզի վերջապես պատուհան է բացվել քիրվայության համար։
Ի դեպ, Արամը որպես «Ելք»–ի «Գիքոր» (այսինքն՝ գեղցի «արևմտամետ») բացահայտել է հայ–թուրքական ներկա գործընթացի բուն նպատակը։
Հյուրընկալվելով Հ1–ում նա հայտարարել է, որ հենց հայ–թուրքական սահմանի բացման հարցը լուծվի, հաջորդ քայլով դրվելու է Գյումրիից ռուսական 102–րդ ռազմաբազայի հեռացման հարցը։ Նրա այդ խոսքերի վրա հարցազրուցավար Պետրոս Ղազարյանն անմիջապես թեման փոխեց, բայց «Գիքորը» միևնույն է մինչև վերջ խոսում էր հայ–թուրքականի բուն նպատակից, այն է՝ ռուսական գործոնը թուրքականով փոխարինելուց, քանզի պարզ է, թե ինչով է լցվելու տարածաշրջանը ՌԴ–ի հեռացումից հետո։
Դե «Գիքորը» մնում է Գիքոր, ի՞նչ կարող ես անել։
Ափսոս էր Վազգեն Սարգսյանը։ Կանցնե՞ր արդյոք նրա մտքով, որ հարազատ եղբայրը միզելու է և՛ իր գաղափարների, և՛ իր ապրած կյանքի, և՛ իր անվան վրա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը