Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հանդիպում են ունեցել Բաքվում, հայտնում է Sputnik Азербайджан-ը:
Կողմերը քննարկել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման, խաղաղ համաձայնագրի ստորագրման, հաղորդակցությունների բացման եւ ականապատ խնդրի հետ կապված հարցեր:
Ալիեւն ընդգծել է Բրյուսելում կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման եւ եռակողմ հայտարարության համաձայն Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման կարեւորությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը