12 07 2022

Եթե եռամսյա հավաքները պատժիչ գործիք են, ապա այն բանակի վարկանիշն իջեցնող գործընթաց է. քաղաքագետ



Պատերազմից հետո երևի բոլորի համար էլ ակնհայտ էր, որ խաղաղությունը բացարձակ անկայուն է, և բոլորը մտածում են, որ նոր պատերազմ լինելու է: Պանելային քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

«Այս առումով մենք տեսնում ենք հիմա երկու իրար մերժող մեսիջներ՝ մի կողմից ասում են, որ Ադրբեջանի կողմից հնարավոր է նոր պատերազմ, մյուս կողմից անընդհատ խոսում են ինչ-որ խաղաղության դարաշրջանի մասին: Սրանք իսկապես շատ շփոթեցնող մեսիջներ են ուղղված հասարակությանը: Փաստորեն, պատերազմից հետո մեր անվտանգության ապահովման գործը հիմնականում դրվեց ռուս խաղաղապահների վրա և ակնհայտ էր, որ անհրաժեշտ է  բանակ վերականգնել, որովհետև պետություն ենք, իսկ պետությունը պետք է կարողանա իր անվտանգությունն ապահովել»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ