11 07 2022

Թուրքիայում սկսվել է ՆԱՏՕ-ից դուրս գալու լայնածավալ արշավ

Թուրքիայում սկսվել է ՆԱՏՕ-ից դուրս գալու լայնածավալ արշավ

Թուրքական «Հայրենիք» կուսակցությունը ՆԱՏՕ-ից դուրս գալու շուրջ երկրում ծավալված լայնածավալ արշավի շրջանակներում հազարավոր ստորագրություններ է հավաքել երկրի խոշոր քաղաքներում, ավելի քան հարյուր nահանգներում եւ շրջաններում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Vatan («Հայրենիք») կուսակցությունը մտադիր է Թուրքիայի կառավարությանը առաջարկել դուրս գալ ՆԱՏՕ-ից.  դաշինքի դեմ քաղաքականությունը կարեւոր է երկրի տնտեսական ապագայի համար, ավելի վաղ հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար Դողու Փերինչեքը:

Նշենք, որ  «Հայրենիք»  կուսակցությունը ներկայացված չէ Թուրքիայի խորհրդարանում, սակայն ակտիվորեն հանդես է գալիս Եվրասիական տարածքի հետ Թուրքիայի սերտ համագործակցության օգտին, կոչ է անում Անկարային՝ ճանաչել Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ