Հուլիսի 6-ին տեղի է ունեցել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:
Նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Նշենք, որ ԱԺ ձևավորումից հետո «Հայաստան» խմբակցությունը առաջադրել էր խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, իշխանությունը բոյկոտեց, հիմա էլ ընտրեց ՔՊ պատգամավորի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը