05 07 2022

Այս իշխանություններն ամեն կերպ Սահմանադրությունը տրորում են. Արամ Վարդևանյան 



Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է, և ի աջակցություն Սահմանադրությանը երթի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հիշելով իշխանությունների երբեմն անտրամաբանական հայտարարությունները ՍԴ-ի հետ կապված, նշեց. 

«2018 թվականաին, ըստ օրվա իշխանությունների՝ միայն սահմանադրական ճգնաժամը չէր, այլ ամենակարևոր խնդիրներից մեկն այն էր՝ քանի որ օրինակ՝ Սահմանադրական դատարանի նախագահը Հրայր Թովմասյանն էր, փոխնախագահը՝ Ալվինա Գյուլումյանը, Հայաստանում ներդրումներ չեն գալիս: Այսինքն բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ տեսնում էին ՍԴ կայք, տեսնում էին կազմն ու կառուցվածքը և հասկանում էին, որ ներդրումներ չեն ուզում անել: Հիմա դրանից հետո, երբ Հրայր Թովմասյանն արդեն տևական ժամանակ է ՍԴ նախագահ չէ, ես այդ ներդրումները չտեսա, կարծես՝ մեր հայրենակիցներն էլ չտեսան, բայց ես համոզված եմ՝ հենց Սեդա Սաֆարյանը դառնա ՍԴ դատավոր, ներդրողներ կլինեն: Ի դեպ, հայտարարությունից հետո էլ, չե՞ք նկատել, թե բանկային համակարգում ինչ աշխուժություն կա, բոլորն իրար հերթ չտալով ուզում են գալ Հայաստանում ներդրումներ անել, որովհետև դա էր մեր խնդիրը: Իսկ, եթե ավելի լուրջ՝ մենք ունենք ֆունդամենտալ սահմանադրական ճգնաճամ 2020 թվականի նոյեմբերի 9-ից»:

Ավելին՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ