04 07 2022

Իրականացվող գործողությունների մի մեծ մաս կա, որը չի երևում, բայց արդյունքները առաջիկայում կտեսնեք. Արամ Վարդևանյան



«Դիմադրության» շարժման ակցիաները, ինչպես և խոստացել էինք, շարունակական բնույթ են կրելու: Այս մասին Սարյան պուրակում լրագրողներին ասաց Արամ Վարդևանյանը:

Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիա է իրականացրել Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի խաչմերուկի մոտ: Այդտեղից նրանք ԱԺ-ի մոտից երթով շարժվել են Հայաստանում Եվրոպական Միության գրասենյակ:

«Խնդիրը ԵՄ-ի հետ չէ, այլ ԵՄ-ի լռության հետ, որովհետև առնվազն եվրոպական արժեքները երկակի ստանդարտների մասին չեն, մենք ունենք տասնյակ կալանավորված ընկերներ, որոնք բացառապես ոստիկանի ցուցմունքի հիման վրա են կալանավորված»,-ակցիայի մասին ասաց Վարդևանյանը:

Խոսելով Արթուր Ղազիանյանի մանդատից հրաժարվելու մասին, Վարդևանյանը նկատեց, որ Ղազինյանի հետ, որևէ խնդիր չկա, ավելի շատ մարտավարական նշանակություն ունի մանդատը վայր դնելը։

«Մեկ բան հստակ է` «Դիմադրություն» շարժման գործողություններին այլընտրանք չկա. չեմ պատկերացնում` ինչպես այս պայմաններում կարելի է ԱԺ գնալ և տեխնիկական հարց քննարկել»,–ասաց Վարդևանյանը հավելելով, որ որևէ խնդիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև չկա, և նրանք առավել քան երբևէ միասնական են, դրա ամսին են վկայում այն, որ երբ իշխանությունն Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին զրկեց պաշտոններից, ընդդիմադիր մյուս գործիչներն էլ հրաժարվեցին իրենց պաշտոններից։

Վարդևանյանը նաև տեղեկացրեց, որ վաղը՝ հուլիսի 5-ին, ժամը 11:00-ին Արամ Խաչատրյանի արձանի մոտից երթ է կազմակերպվելու:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ