04 07 2022

Ագնեսա Խամոյանը՝ Արթուր Ղազինյանի՝ մանդատից հրաժարվելու վերաբերյալ որոշման մասին



Պարոն Ղազինյանի հետ տարաձայնություններ չեն եղել, և դա փաստում է նաև ինքն իր խոսքերով, «Հայաստան» դաշինքի մասին իր գնահատականով, իր այն գնահատականով, որ այսօր՝ այս պահի դրությամբ միակ հարթակը դիմադրության շարժումն է, որն ի վիճակի է հեռացնել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից: Ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Ինձ համար նաև շատ կարևոր էր իր հայտարարությունն այն մասով, որ նախկինում արված իր բոլոր գնահատկանները, հայտարարություններն այս իշխանությունների վերաբերյալ, շարունակում են մնալ»:

Ինչ վերաբերում է հարցին՝ էլի կլինեն մանդատներից հրաժարվողներ և ինչպես է վերաբերում Ալեն Սիմոնյանի գնհատականին, որ շարժումը ձախողել է, Ագնեսա խամոյանը պատասխանեց. «Ձախողելու մասին խոսում է մի իշխանության ներկայացուցիչ, որ մի ամբողջ պատերազմ է ձախողել, Արցախի 75 տոկոսը իրենց իշխանության օրոք կորցրել ենք, էս մասով կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը չէ էն մարդը, որ պետք է խոսի ու հայտարարություններ անի ընդդիմության կողմից մանդատներ դնել-չդնելու մասով: Իսկ մնացածի մասով մենք ասել ենք, որ դա մեզ համար ամենակարևոր հարցը չէ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ