Այսօր այս ազգային խայտառակություն համարվող իշխանությունները իրենց ընկալմամբ դարակազմիկ նիստ են հրավիրել և ինձ ու Իշխան Սաղաթելյանին պաշտոնից զրկել: Այս մասին «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Վահե Հակոբյանը:
«Մենք և իմ գործընկերը մտածելու ոչինչ չունենք, մենք ավելին ասեմ՝ թքած ունենք այդ պաշտոնների վրա, թող մտածեն Նիկոլն ու իր թիմակիցները, միջազգային կառույցները, որ երդվել են ձայն չհանել ապօրինությունների դեմ: Նման էժան բաներով չեն կարող մեզ ոչ վախեցնել, ոչ էլ մեր պայքարը կասեցնել»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը