Հարգարժան հայրենակիցներ, ելնելով բազմաթիվ համաքաղաքացիների կողմից հաճախակի տրվող և հուզող հարցերից` հայտարարում եմ, որ սեպտեմբերի 25-ին, Քաջարան խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցելու եմ «Մանվել Փարամազյան» դաշինքով և գլխավորելու եմ համամասնական ցուցակը։ Այս մասին հայտարարություն է տարածել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը:
«Քանի որ դաշինքի ստեղծման գործընթացը այս պահին գտնվում է ստեծման որոշակի իրավական և ավարտական փուլում, ուստի գործընթացի ավարտից հետո «Մանվել Փարամազյան» դաշինքը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»,-հավելել է նա:
Նշենք, որ օրերս ՏԻՄ ընտրություններում համայնքապետերի իր թեկնածուներին է ներկայացրել նաեւ ՔՊ-ն: Ըստ այդմ, Քաջարանում ՔՊ-ի թեկնածում Արմեն Առաքելյանն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը