30 06 2022

1,5 տարի դեռ ունենք. Արմեն Գրիգորյանը՝ Բերձորի ու Աղավնոյի բնակիչների ճակատագրի մասին



Արցախի իշխանություններն այս մասով աշխատանքներ են տանում: Կառավարության նիստից հետո լրագրողնբերի հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ ճակատագիր է սպասվում Բերձորի և Աղավնոյի բնակիչներին:

«Մենք դեռ ժամանակ ունենք՝ և՛ ճանապարհի մասով, և՛ բնակիչների համար լուծումներ գտնելու, այսինքն մոտավոր 1,5 տարի դեռ ունենք, Արցախի կառավարության հետ կաշխատենք, լուծումներ կգտնենք»:

Արմեն Գրիգորյանը նաև նշում է. «Երբ մենք խաղաղության օրակարգ ենք փորձել առաջ տանել, մենք նաև խոսել ենք հնարավոր խնդիրների մասին: Այնպես չէ, որ երբ մենք խաղաղության օրակարգի մսին խոսում ենք, մտածում էինք, որ ամեն ինչ շատ հեշտ է լինելու»:

Ավելին՝ տեսանյութով:  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ