Սյունիքի Կոռնիձորում տեղյակ են, թե ինչ է նախատեսվում, որոշ մարդիկ նաև ուրախ են, որ միջպետական ճանապարհ պիտի անցնի իրենց գյուղով, բայց, օրինակ, Տեղ գյուղի բնակիչներն ինչքանո՞վ են հասկանում, որ եթե գործող միջանցքը հանձնվի ադրբեջանցիներին, նրանք գալու են նստեն այն վայրում, որտեղ հիմա Տեղի բնակիչները կով են արածեցնում, խոտ քաղում, գարի ու ցորեն մշակում: Այսինքն` եթե Ադրբեջանն արդեն շինարարությունն ավարտում է, հայկական կողմը դեռևս մրցույթի ամփոփում էլ չի արել: Ադրբեջանցիները ճանապարհը կառուցել, եկել-կանգնել են Աղավնո գետի վրա և երկու պայման են առաջադրում բանակցություններում, ասում են` Ադրբեջանն իր ստանձնած պարտավորությունը կատարել է ` կառուցել է նոր ճանապարհ, իսկ եթե հայկական կողմը ոչ մի բան չի կառուցել, դա իրենց չի հետաքրքրում, և իրենք մտնելու են Բերձոր: Գլխավոր աղետն այն է, որ Հայաստանի ու Արցախի միջև կապը փաստացի կտրվելու է։ Այս մասին «Դիմադրություն» շարժման կազմակերպված քննարկման ժամանակ ասաց լրագրող Նաիրի Հոխիկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը