«Այսպես կոչված այլընտրանքային ճանապարհը համաձայնեցվել, կառուցվել է խիստ գաղտնիության պայմաններում: Այն որ հղում է կատարվում Նոյեմբերի 9-ի փաստաթղթին ամբողջության մեջ դա չի վերլուծվում։ Հավատացեք՝ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթում այն կետը, որը վերաբերում այլընտրանքային ճանապարհին, մեր հանրության երևի 1-2 տոկոսն է կարդացել։ Շատերը բոլոր կետերին նույնիսկ ուշադրություն չեն էլ դարձրել։ Այն կետում, որով սահմանված է այլընտրանքային ճանապարհը, գրված չէ, որ հայկական կողմը կամ ռուսական զորքերը, որոնք ապահովում են միջանցքի անվտնագությունը, պետք է դուրս գան Բերձորից և գնան Ադրբեջանի թելադրած ու հաստատած նախագծով»,- այս մասին «Դիմադրություն» շարժման կազմակերպած «Դավաճանված Բերձոր. առավել վտանգվող Սյունիք» խորագրով քննարկման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը