«Ես լավ հիշում եմ, որ դեռևս 2018 թվականից չի եղել որևէ մի լուրջ լրագրող, որը լիովին աջակցեր Նիկոլ Փաշինյանին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը: Դավիթ Սահակյանցն ասաց, որ վերջին ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը զբաղվում էր նույն գործով՝ հասարակության աչքերին թոզ փչելով՝ ասելով, որ ինքը մեղավոր չէ, այլ մեղավոր են մնացած բոլորը:
«Նույնիսկ երբ նա հայտարարում է, որ պատերազմ է լինելու, դրանով երկու նապաստակ է սպանում: Մեկն այն է, որ եթե այն հանկարծ եղավ՝ կասի, որ Ալիևն իրեն քցել է, ինքը չէր կարող բան անել, իսկ եթե չեղավ, կասի՝ տեսա՛ք, ինչպես կանգնեցրի պատերազմը»,-ասաց Դավիթ Սահակյանցը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը