28 06 2022

Ասում է՝ ձեր հայրենի հողերը լավ եմ արել, որ հանձնել եմ թշնամուն ու դեռ շարունակելու եմ ծախել․ Արտակ Զաքարյան

Ասում է՝ ձեր հայրենի հողերը լավ եմ արել, որ հանձնել եմ թշնամուն ու դեռ շարունակելու եմ ծախել․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Աշխարհում չի եղել մի երկիր, որի ղեկավարը` քաղաքական ձախողումներից, ռազմական խոշոր պարտությունից, հսկայական տարածքներ կորցնելուց և բանակը ջլատելուց հետո` ոչ միայն կենդանի լինի կամ ազատության մեջ, այլ նաև շարունակի ցինիկ ասուլիսներ տալ:
Չի եղել և չկա այդպիսի բան: Ոչ ամենահետամնաց աֆրիկյան ժամանակակից Մասսայի ցեղը կհանդուրժեր նման բան, ոչ էլ առավել ևս զարգացած ու ժողովրդավար որևէ ժամանակակից երկիր:
Նման տիեզերական խայտառակություն չի եղել ո´չ միջնադարում, ո´չ հին աշխարհում, ոչ էլ նախնադարում:
Կապիտուլյանտական անբարո մենախոսությունը հետևյալի մասին էր`
1. «Նախկինները» բնականաբար մեղավոր ու մեղավոր են,
2. Հայ ժողովուրդը մեղավոր է ու դավաճան,
3. Հայոց բանակը մեղավոր է ու անպատրաստ,
4. Վլ. Պուտինը, Ս. Լավրովն ու Ռուսաստանի խաղաղապահները մեղավոր են,
5. ԵԱՀԿ ՄԽ նույնպես մեղավոր է,
6. Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մեղավոր են,
7. Լրատվամիջոցները մեղավոր են,
8. Ընդդիմությունը մեղավոր է,
9. Ադրբեջանը մեղավոր է,
10. Աշխարհակարգը մեղավոր է,
11. Գերիների ծնողները մեղավոր են,
12. Ինքը ոչ մի բանում մեղավոր չէ և ընդհանրապես` ամենահայրենասեր մարդն է (եթե հայ չէ` ճիշտ է ասում):
Հետևաբար ասում է` ձեր հայրենի հողերը լավ եմ արել, որ հանձնել եմ թշնամուն ու դեռ շարունակելու եմ ծախել: Տղա եք` դեմս առեք ու տեր կանգնեք ձեր հայրենիքին:
Ուրիշ ասելիք չկար դավաճանի երեկվա ասուլիսում:
Հ.Գ.
Շատ ճիշտ են արել այն լրատվամիջոցները, որոնք բոյկոտել ու հարցեր չեն ուղարկել: Նրանք ինքնասիրություն ունեցող ԶԼՄ-ներ են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ