Այս ազգակործան ստահակաները ամենօրյա ռեժիմով այնպիսի ստորություններ են անում, որ մենք նույնիսկ չենք էլ հասցնում արձագանքել, այդ ստորությունների գագաթնակետն էլ արյունահեղությունն էր, որը տեղի ունեցավ։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։
«Ցավալի միջադեպ է, որ մենք գտնվում են պատերազմական վիճակում, իսկ Հայաստանում հայը հային է կրակում։ Այսօր հայը հային ավելի է ատում քան թուրքին, Նիկոլ բառը դարձել է հայհոյանք և դրա հետ կապված նիկոլական ինչ-որ ստահակներ կրակում են մարդկանց վրա»,-ասաց Պետրոսյանը։
Նրա խոսքով, միջադեպի ողջ պատասխանատվությունը գործող իշխանությունների վրա է։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը