20 06 2022

Տոյվո Կլաարը ողջունել է Ալիևի հայտարարությունը

Տոյվո Կլաարը ողջունել է Ալիևի հայտարարությունը

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Ադրբեջանի նախագահի՝ օրերս արված հայտարարությունը:

«Ուրախությամբ  կարդացի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ արված Բաքվի 9-րդ գլոբալ համաժողովում: Ժամանակն է խաղաղություն և համագործակցություն հաստատել և Հայաստանի հետ դրական դինամիկայից հետո անցնել նրանց  գործնական իրագործմանը:  Եվրամիությունը վճռականորեն աջակցում է դրան», – Twitter-ի իր էջում գրել է Կլաարը:

Հիշեցնենք, որ Ալիևը համաժողովում նաև սպառնացել էր, որ եթե հայկական կողմը շարունակի բարձրացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ապա դա կարող է հանգեցնել նոր առճակատման։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ