Այս իշխանությունների հեռացմամաբ Հայաստանը կրկին ունենալու է արտաքին քաղաքականություն, ինչը վերջին չորս տարիներին չի ունեցել: Հանրահավաքի ժամանակ ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Մեր պայքարի հաջողությունն անխուսափելի է և դրա արդյունքում նոր իշխանությունները ձեր կողմից ստեղծված, նոր որակ, ինքնություն, նոր ազգային ոգի, ճկուն միտք և աշխարհի համար հասկանալի իմաստ են դնելու Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում: Այդ նպատակով Հայաստանի հաջորդ կառավարության համար առաջնային խնդիր է լինելու նախ ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակումը, որն ամբողջովին պետք է համապատասխանի աշխարհում տեղի ունեցող զարգացումներին և տա Հայաստանի ու Արցախի առջև ծառացած բոլոր մարտահրավերների պատասխանները: Դիմադրության շարժումն այսօր արդեն պետք է ձեռնամուխ լինի այդ նախագծի հիմնական դրույթների մշակմանը, քանզի սրանց հետ միասին մենք կորցնում ենք ոչ միայն հայրենիք, հող, մարդկային կյանքեր, արժանապատվություն, տնտեսություն, այլ կորցնում ենք ամենաթանկը՝ ժամանակը»:
Ավելին՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը