Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հարցնում եք այսօր ինչու պետք է 19 30 լինենք Ֆրանսիայի հրապարակում.
Ա. Հերթական անգամ պնդելու, որ պարտության դեմքը չի կարող եւ չպետք է երկիր ղեկավարի
Բ. Աշխարհին ասելու, որ մենք համաձայն չենք Արցախի հանձնմանը Ադրբեջանին
Գ. Ամբողջ աշխարհին ասելու, որ թույլ չենք տա Սյունիքի մասնատմանն ու բզկտմանը
Դ. Հայտարարելու, որ Տավուշի որոշ, բայց շատ կարեւոր տարածքներ չպետք է հանձնվեն Ադրբեջանին
Ե. Պնդելու, որ Արարատյան դաշտի, Վայոց ձորի, Կոտայքի մեր գյուղացիները պետք է շարունակեն մշակել իրենց այգիներն ու դաշտերը, եւ որ թույլ չենք տա Արարատյան դաշտը վերածվի անապատի։
Զ. Մեր կալանավորված ընկերներին ասելու, որ իրենց կողքին ու իրենց հետ ենք
Է. Բոլորին հստակ ասելու, որ թույլ չենք տա կործանել ու ոչնչացնել Հայ Առաքելական Եկեղեցին, ու որ շարունակելու ենք մեր նահատակների գործը, այլ կերպ ասած, Հայաստանը հաղթելու է
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը