«Մենք առնվազն խախտել ենք՝ երկիրը հանձնելու ժամանակացույցը և կկանխենք միայն մի դեպքում, երբ սրանց վերջնական հեռացրած կլինենք, հետևաբար ես այդ մասին եմ ասել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը․
«Ինչ վերաբերվում է նախագահների քաղաքականությունից դուրս գալուն , դա իշխանությունների տեսակետն է, որը կարողացել են տեղ հասցնել , նախագահների հետ պարբերաբար քննարկումներ լինում են և ես կարող եմ վստահաբար ասել, որ իրենց առաջնային նպատակը իշխանության գալը չէ և մեր բոլոր քննարկումների ընթացքում պարբերաբար այդ մասին իրենք հայտարարում են, որ գլխավոր նպատակը՝ ստեղծված իրավիճակից դուրս գալն է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
«Եթե նախագահներն այս ընթացքում չլինեին հրապարակում, դա ո՞նց էր մեկնաբանվելու ։ Նախագահների գլխավոր նպատակը իշխանության գալը չէ, նպատակն այս պայքարը հաջողելն է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը