Հումորով եմ վերաբերվում ՔՊ-ականների կողմից ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու գործընթաց սկսելուն։ Ընդհանրապես խորհրդարանական մեծամասնությանն եմ հումորով վերաբերվում։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Աղվան Վարդանյանը։
Դիտարկմանը, որ ընդդիմադիր պատգամավորները քաղաքացիների ձայնը նորմալ չեն օգտագործում, Վարդանյանը նշեց․
«Իրե՞նք են նորմալ օգտագործում։ Իրենք երկիրը կործանեցին, տասնյակ հազարավոր մարդկանց տնավեր արել, 5000 զոհ բերել, Հայաստանի և Արցախի տարածքները հանձնել թշնամուն, իրե՞նք են ժողովրդի տված ձայնը իրացնում, իրենք իրացնում են իրենց նեղ խմբակի շահերը»,-ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը