16 06 2022

Էդ մանդատը ՔՊ-ականներն իրենց հոր տնից չեն բերել, մեզ ժողովուրդն է մանդատ տվել․ Իշխան Սաղաթելյան



Այդ մանդատները իշխանականները իրենց հոր տնից չեն բերել այստեղ, այդ մանդատները մեզ տվել է ժողովուրդը։ Անցյալ տարի այս օրերին 270 հազար քաղաքացի մեզ քվե է տվել, տվել է այն նախընտրական ծրագրի համար, որը մենք ներկայացրել ենք։ Աս մասին մամուլի ասուլիսում անդրադառնալով ՔՊ-ականների հայտարարություններին, թե պատրաստվում  են ընդդիմության մադնատներից զրկելու գործընթաց սկսել, ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Ժողովրդի ու Հայաստանի կենսական շահերի օրակարգը փողոցում է, այսօր մեզ մանդատ տված ժողովուրդը մեզանից ունի այդ ակնկալիքը։ Մեր և իրենց օրակարգերը իրարից տարբեր են և չեն հատվում»,-ասաց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ