ՀՀ-ում իշխանությունը զավթած դավաճանները թող ինքնախաբեությամբ զբաղվեն, մենք այդ ընթացքում իրենց զավթած իշխանությունը կվերցնենք: Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահն իր պատվիրակությամբ Հայաստանում է ևընդդիմադիր պատգամավորները եկել էին նրա հետ հանդիպման:
«Մենք հանդիպել ենք իրենց հետ և ներկայացրել ենք այն ամենաթողությունը, որ տիրում է Հայաստանում, ժողովրդավարության հետընթացը, ներկայացրել ենք նայն այն մարտահրավերները, որ սպառնում են Հայաստանին: Նրանք ապշած էին նրանով, ինչ մենք ներկայացրինք, նույնիսկ մեզնից տեսանյութեր խնդրեցին»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը