2019 թվականի ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ։ Երբ սկսեց խոսել հեղափոխության մասին, տնտեսագետ դասախոսներից Վարդան Բոստանջյանը հարց ուղղեց, թե աղքատությունը ո՞նց եք վերացնելու։
Հարցը տրամաբանական էր, որովհետև Նիկոլ Փաշինյանը չէր գնացել քաղաքագիտության ամբիոն, այլ՝ տնտեսագիտության, որտեղ ոչ թե պետք է խոսեր հեղափոխությունից, այլ տնտեսությունից, մանավանդ որ դրանք իրար լրիվ հակադիր են։
«Ինչպե՞ս եք վերացնելու աղքատությունը» հարցին Փաշինյանը պատասխանում է այսպես․ «Տնտեսական հեղափոխության պարագայում ատելության նոր օբյեկտ ենք առաջարկում, մենք առաջարկում ենք, որ մենք սկսենք ատել մեր աղքատությունը: Մարդկանց առաջարկում ենք ատեն իրենք իրենց աղքատությունը և դա դարձնել թիվ մեկ թիրախ, խեղճությունը ատեն»։
Բազմաթիվ տնտեսագետներ, փորձագետներ նստած լսում էին, թե ինչպես է տնտեսության մասին դասախոսություն կարդում մի մարդ, որն անգամ բարձրագույն կրթություն չունի ու զարմացել էին՝ մենք էսքան ուսանողներին ի՞նչ ենք սովորեցնում, 4 տարի ինչո՞ւ են կրթություն ստանում, հետո մագիստրատուրա, ասպիրանտուրա, եթե կարելի է շատ հեշտ լուծել տնտեսության խնդիրները՝ ատես աղքատությունը և աղքատությունը վերանա, սիրես ներդրումները և ներդրումները շատանան և այլն։
Հիշեցնենք միայն, որ Նիկոլ Փաշինյանի այս ելույթի ժամանակ աղքատությունը Հայաստանում 24 տոկոս էր պաշտոնապես։ Այսօր 30 տոկոսից ավելի է։ Ոչ պաշտոնապես՝ դրա կրկնակին։
Սա էլ աշխատելու փոխարեն ատելու արդյունքը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը