14 06 2022

Ինչպիսի՞ն կլինի Ձեր դիրքորոշումը, եթե որոշվի, որ ԼՂ ողջ տարածքը պետք է պատկանի Ադրբեջանին. Փաշինյանը չի պատասխանել հարցին

Ինչպիսի՞ն կլինի Ձեր դիրքորոշումը, եթե որոշվի, որ ԼՂ ողջ տարածքը պետք է պատկանի Ադրբեջանին. Փաշինյանը չի պատասխանել հարցին

Եթե Սահմանազատման հանձնաժողովը որոշի, որ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը պետք է պատկանի Ադրբեջանին, ապա ինչպիսի՞ն կլինի Ձեր դիրքորոշումը։ Հարցազրույցի ժամանակ նման հարց է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության լրագրողը։

Վարչապետը պատասխանել է, որ Սահմանազատման հանձնաժողովը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ։

«Որովհետև, ինչպես ասացի, մենք Ադրբեջանի հետ հաղորդակցության տարբեր հարթություններ ունենք, որոնցից մեկը սահմանազատման աշխատանքներին է վերաբերում: Նաև շատ կարևոր է նշել սահմանի անվտանգության հարցը, որը նույնպես այս հանձնաժողովի մանդատի ներքո է, որովհետև մենք պետք է պահպանենք կայունություն և անվտանգություն ամբողջ սահմանի երկայնքով։

Երկրորդ հարթությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է։

Կա ևս մեկ հարթություն, որը տարածաշրջանային, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացման մասին է։ Բայց իհարկե, ամենահրատապ հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև և տարածաշրջանային խաղաղության համար Լեռնային Ղարաբաղի հարցն է», - ասել է Փաշինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ