Այսօր տեղեկացրել էի, որ հասարակական գործիչ Կարապետ Պողոսյանը լուր է տվել, որ Արթիկի վետերանների միության շենքում գիշերը ոճրագործություն է գրանցվել: Մասնավորապես, իմ համոզմամբ ադրբեջանցիների խումբը, կոտրելով միության դուռը ներս են մտել և այրել ապրիլյան և 44-օրյա պատերազմի զոհերի լուսանկարները: Այս մասին Տելեգրամում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Պարզվում է ոստիկանությունը հայտնել է, թե իբր հրդեհը բռնկվել է հոսանքի լարերի կարճ միացման պատճառով, մինչդետ միության շրջակայքի բնակիչները և Կարապետ Պողոսյանի հրապարակած լուսանկարը փաստում են, որ միության տարածքը տևական ժամանակ է հոսանքազրկված է:
Իսկ ամենատարօրինակն այն է, որ շենքի ներսի պատին հայտնաբերվել է հայհոյանք պարունակող գրառում, որը եղեկ է լատինատառ:
Ոստիկանության հորինած պատմությունն այս դեպքն ավելի է խճճում և ավելի ամրապնդում համոզմունքս, որ գործ ունենք հենց ադրեբջանցիների հետ, քանզի որևէ հայ այդպիսի արարք չէր կատարի»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը