Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն անդրադարձել է քաղաքական գործիչների նկատմամբ հետապնդումներին։ Իրավապաշտպանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2018 թվականի ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո, չորս տարիների ընթացքում, բազմաթիվ քաղաքական գործիչների քրեական մեղադրանքներ են առաջադրվել։ Ի դեպ, հիշեցման կարգով ասեմ, որ այդ քրեական գործերից շատերը վաղուց «մահացած» են՝ կամ կարճվել են, կամ «սառեցվել»։ Հիշեցնեմ նաև, որ այս չորս տարիների ընթացքում չկա որևէ դատավճիռ։
Վերջին ամսվա ընթացքում, վարչապետ կոչեցյալի հրահանգով, «իրավապահ» մարմինները նոր քրեական գործեր են «թխում» և ընդդիմադիր գործիչներին ձերբակալում, կալանում։
Ահա նրանց ոչ ամբողջական ցանկը՝ Ավետիք Չալաբյան, Արմեն Գրիգորյան, Տարոն Մանուկյան, Սևադա Ղուկասյան, Իգոր Խաչատուրով, այսօր՝ Բագրատ Եսայան։
Մտածում ես՝ գուցե այսօրվա Հայաստանում այլևս անհարմար է, եթե քեզ նույնպես մեղադրանք չեն առաջադրել։ Արդեն սկսում ես կասկածել բոլոր նրանց վրա, որպես կոլաբորացիոնիստներ, ում մեղադրանք չի առաջադրված և ովքեր դեռևս ազատության մեջ են»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը