10 06 2022

Մինչև այսօր չգիտենք՝ թշնամու ՀՀ տարածք ներխուժելուց հետո ՀՀ իշխանությունները դիմե՞լ են ՀԱՊԿ-ին, թե՞ ոչ․ Սաղաթելյան



Առհասարակ ՀՀ իշխանությունները որևէ կերպ և որևէ տեղ չեն կարողանում պատշաճ ներկայացնել մեր ժողովրդի և պետության շահերը,  այդ թվում նաև ՀԱՊԿ-ին։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելւյանը։ 

«Ե՛վ պատերազմի ընթացքում, և՛ նաև պատերազմից հետո, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք, մինչև այսօր պատշաճ բացատրություն և պարզաբանում չունենք արդյոք ՀՀ  իշխանությունները դիմել են ՀԱՊԿ-ին, արդյոք դիմել են ճիշտ հոդվածներով և կանոնակարգով և ի՞նչ պատասխան են ստացել»,-ասաց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ