«Դիմադրության» շարժման ձեռքբերումներից է այն, որ Խաղաղության պայմանագիրը այդպես էլ չստորագրվեց ։ Մոտավորապես այս շարժումը եղավ այնքան ուժեղ, որ թույլ չտվեց, որ ստորագրվի խաղաղության պայմանագիր, բայց չեղավ այնքան ուժեղ, որ արգելի նաև սահմանազատման աշխատանքները կատարելը։ Այստեղ 50-50 ձեռքբերում կար։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Եթե շարժումը չլիներ վաղուց այլ պատրվակով Զանգեզուրի միջանցքը արդեն իրողություն էր»,-ասաց Բադալյանը։
Ինչ վերաբերում է շարժման կողմից լիդեր չնշելուն, Բադալյանը ննկատում է․
«Այն պահից, երբ կհնչի լիդերի անունը, այդ շարժումը ազգային-ազատագրական Արցախի համար շարժումը անմիջապես վերածվելու է նախագահական ընտրարշավի։ Յուրաքանչյուրը պետք է իմանա շարժման լիքդերը ինքն է՝ շարքային քաղաքացին»։
Մանարամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը