08 06 2022

Ալեն Սիմոնյանի 8 հոգանոց պատվիրակությունում երկուսն են պատգամավոր

Ալեն Սիմոնյանի 8 հոգանոց պատվիրակությունում երկուսն են պատգամավոր

Աշխատանքային այցով 2022 թվականի հունիսի 8-12-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը։ 

ԱԺ-ից հայտնում են, որ պատվիրակության կազմում է նաև Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Ալեն Սիմոնյանի հետ Ստրասբուրգ կմեկնեն նաև օգնականն ու խորհրդականը։

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին հանձնարարվել է գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Վ. Վարդանյան՝ Բեռն-Ստրասբուրգ-Երևան), ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի և գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ