07 06 2022

Տիկին դեսպան, դուք ակնհայտորեն չեք տիրապետում մեր երկրում իրավիճակին. Ագնեսա Խամոյանը՝ ԵՄ դեսպանին

Տիկին դեսպան, դուք ակնհայտորեն չեք տիրապետում մեր երկրում իրավիճակին. Ագնեսա Խամոյանը՝ ԵՄ դեսպանին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մինչ ընդդիմությունն իր բողոքի ձայնն էր բարձրացնում ԵՄ դեսպանատան մոտ, տիկին Անդրեա Վիկտորինն այդ նույն պահին Թվիթերում Սեւանից եւ Դիլիջանից անհոգ լուսանկարներ էր տեղադրում։ Նիկոլ Փաշինյանի առջեւ բառիս ուղիղ իմաստով կզելու մեծ վարպետ տիկնոջ այս պահվածքն ակնհայտ քաղաքական ցինիզմ է, բայց դե մեզ էլ ոչնչով չեք կարող զարմացնել։

Տիկին դեսպանը, որ առիթը բաց չի թողնում Հայաստանի ներքաղաքական կյանքին խառնվելու, հուզված ու արցունքն աչքերին քաղաքական գնահատականներ է հնչեցնում մարտի 1-ի մասին, խուլ ու համր է ձեւանում հունիսի 3-ին հենց իր դեսպանատան շենքի մոտ ժողովրդի դեմ կիրառված նռնակների մասին։

Տիկին դեսպան, դուք ակնհայտորեն չեք տիրապետում մեր երկրում իրավիճակին, փակ դռների ետեւում չեղած ժողովրդավարության մասին քննարկումները՝ ձեզ սփոփանք։ Ձեր այս տգեղ պահվածքով եք նաեւ հայ հասարակության աչքերում խեղաթյուրում արեւմտյան արժեքները, ժողովրդավարությունն ու տարրական քաղաքական կոռեկտությունն ու զսպվածությունը, որից այնքան հեռու եղաք։ Ուրախ եմ, որ շուտով ավարտում եք ձեր առաքելությունը Հայաստանում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ