Երեկ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախումների ժամանակ իշխանությունը ցույց տվեց իր «խուժանական կերպարը: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Ակնհայտ որևէ քաղաքական վարքագիծ, ժողովրդավարությանը բնորոշ վարքագիծ իշխանությունը ցույց չտվեց, ուղիղ հակառակը, նա ցույց տվեց, որ ընդհանրապես քաղաքական չէ, խուլիգանական վարքագծի տեր իշխանություն է», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մինասյանը:
Նա ասաց, թե բազմաթիվ ոստիկաններ վիրավորվել են հենց ոստիկանության գործողությունների հետևանքով, ինչը բերել է հավելյալ ագրեսիայի ոստիկանների կողմից՝ ընդդեմ քաղաքացիների:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը